Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Անմրցակից պայքարը խոցելի է դարձնում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը»

«Պայքար չկա, ըստ էության, սա լոկ արարողություն է, ուրիշ ոչինչ»,- սպասվող նախագահական ընտրությունների առթիվ մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարի, որ ինքն իրականում պայքարում է, խոսուն է այն արդյունքը, որն արձանագրվեց վերջին խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» դեպքում, կամ Ավանի ընտրություններում, երբ առաջադրվել էր «Ժառանգության» երկրորդ դեմքը և 3 անգամ ավելի շատ ձայն հավաքեց իշխանության մարդը, որին ընդհանրապես չէին ճանաչում: «Նման պարտությունից հետո, այս պաշարով գնալ ընտրությունների և ասել, որ կարող են մրցակցություն ստեղծել գործող նախագահին, որևէ մեկին չեն կարող համոզել, նույնիսկ այն մարդկանց, ովքեր քաղաքականության մեջ թրծված չեն՚,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ Հրանտ Բագրատյանի պարագայում մարդիկ չեն մոռացել վաուչերային սեփականաշնորհումը, որի արդյունքում փոշիացվեց Հայաստանի արդյունաբերությունը: «Իսկ վաուչերային սեփականաշնորհման կնքահայրը Հրանտ Բագրատյանն է»:

Քաղաքագետի խոսքերով, իշխանությունը դեռ 2007-ից խնդիր է դրել վերաձևել քաղաքական դաշտը՝ քաղաքական գործիչներին դուրս թողնելով խորհրդարանից՝ նրանց դարձնել խամաճիկներ՝ ցույց տալով հրապարակային քաղաքականության անպիտանելիությունը մեր երկրում: ՙԵթե դու եղած քաղաքական գործիչներին վեր ես ածում դատարկ դհոլների, խամաճիկների, դրանով իսկ կասկածի տակ ես դնում հրապարակային քաղաքականությունը:

Սերժ Սարգսյանն այնպիսի քաղաքականություն վարեց, որ ընդդիմության մոտ ոչինչ չմնա: Քաղաքական ներկա ամայությունը իշխանության շատ պարզ քաղաքականության արդյունք է: Պետք է ամեն ինչ անել, որ ոչ մեկի մոտ և ոչ մի բան չմնա, դա ասում էր Ներոն կայսրը, այս քաղաքականությունը տարավ ՀՀ իշխանությունը. պետք է ամեն ինչ անել, որ ընդդիմությունից և ոչինչ կախված չլինի այս երկրում, ոչ մի ներազդեցություն ունենալու հնարավորություն քաղաքականության վրա, ոչ մի լծակ չմնա: Դրա համար անհրաժեշտ է ամեն ինչ խլել, ամեն ինչ վերցնել, մի խոսքով՝ անհրաժեշտ է, որ ընդդիմությունը և նրանք, ովքեր այլ մոտեցումներ ունեն, դուրս մղվեն քաղաքական ասպարեզից, լռեն, չխոսեն, կամ եթե հանդես գան, ապա խեղկատակների կարգավիճակով»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը:

Միակ լիարժեք հաջողությունը, որ իր նախագահության հինգ տարիներին արձանագրեց Սերժ Սարգսյանը, դա ընդդիմության դեմ պայքարում ջախջախիչ հաղթանակն էր: Սրան, թերևս, կարելի է գումարել նաև ԲՀԿ-ի և իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաղթանակը: Ի սկզբանե Սերժ Սարգսյանն ու իր թիմը լծվել էին հենց այդ գործին և ողջ ռեսուրսն այդ ուղղությամբ էին ուղղում` ամեն հարց ստորադասելով այդ ճանապարհին: Եթե Սերժ Սարգսյանը նույն համառությամբ ու նպատակաուղղվածությամբ պայքարեր երկրի խնդիրները լուծելու համար, բավական արդյունքներ գրանցած կլիներ: Ակնհայտ է, որ նախագահական այս ընտրություններն առանձնանալու են ոչ միայն իրական մրցակցության թուլությամբ, այլև մասնակցության աննախադեպ ցածր տոկոսով, քանի որ մեծ հետաքրքրություն դժվար թե առաջացնեն բնակչության շրջանում:

«Ներկա քաղաքական ամայությունը պետության համար կործանարար է, որովհետև հրապարակային քաղաքականությունը այն հիմնական գործիքակազմն է, որով երկիը կարող է դիմակայել թե՜ ներքաղաքական, թե՜ արտաքին քաղաքական մարտահրավերներին: Եթե ներքաղաքական կյանքը իշխանությունը վեր է ածում անապատի, ինքն իրեն թուլացնում է, և դարձնում է խամաճիկ գերտերությունների համար, նաև խոցելի է դարձնում պետությանը, որի համար պատասխանատու է»,- ասաց քաղաքագետների միության նախագահը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր նախագահությունը սկսեց մարտի 1-ից հետո բանտերը ընդդիմության ներկայացուցիչներով լցնելով, և ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը միայն երեք տարի հետո դուրս եկան բանտերից, այդպիսով` արդեն իսկ թուլացնելով ընդդիմադիր Համաժողովրդական շարժումը: Հետո իշխանությունը հետևողականորեն զրկեց ընդդիմությանը ֆինանսավորման բոլոր հնարավոր աղբյուրներից: Բիզնես ունեցողները հիմնականում հայտնվեցին ՀԱԿ շարքերից դուրս կամ զրկվեցին իրենց բիզնեսներից: ՀԱԿ-ն էլ, որ արդեն ֆինանսապես ի զորու չէր մասնակցել ընտրության, ընտրարշավ կազմակերպել կամ թիմ պահել, հայտնվեց ԲՀԿ գրկում ու ի վերջո դեգրադացվեց` Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունների», ոչ ճիշտ քաղաքական քայլերի ու ԲՀԿ հետ համագործակցելու արդյունքում: Ընդդիմության մյուս` ավելի փոքր հատվածին իշխանության համար ավելի հեշտ է այս կամ այն կերպ վերահսկել: Վերջին մեկ-մեկուկես տարում Սերժ Սարգսյանի ու նրա թիմի թիրախը ԲՀԿ-ն էր՝ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանով ու մերձավոր Ռոբերտ Քոչարյանով: Ի վերջո, Սարգսյանին ամենատարբեր միջոցներով հաջողվեց հնազանդեցնել Ծառուկյանին:

Այդպիսով, հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը հետևողականորեն ամայացրեց քաղաքական դաշտը` նաև նույն ընդդիմադիրների, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի գործուն «աջակցությամբ»: Ու հիմա մնացել է առանց իրական մրցակցության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում