2012 թվականի դեկտեմբերի 28-ից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանն այլևս տնօրենի լիազորություններից զրկված է: Նա «Առաջին լրատվականին» փոխանցեց, որ աշխատանքից ազատվել է կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով: Առաջիկայում թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ կհայտարարվի: Իսկ առայժմ ինքն այդ պաշտոնում նշանակված է ժամանակավոր պաշտոնակատար:
Չախմախչյանը Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում պաշտոնավարում էր 2007 թվականից:







































