Հյուսիսային Կորեան հաջորդ շաբաթ կարող է իրականացնել նոր միջուկային փորձարկում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-երը:
Լրագրողների տեղեկատվության համաձայն` Պեկինում Հյուսիսային Կորեայի դիվանագիտական ներկայացուցիչը չինական կողմին հայտնել է նախապատրաստվող փորձարկումների մասին:
2012թ. հետախուզական արբանյակը գրանցել է շինարարության նշաններ նոր ստորգետնյա թունելներում, որոնք կարող են կիրառվել միջուկային փորձարկման համար: Հարավային Կորեայի հետախուզությունը ուժեղացված հսկողություն է սահմանել այդ օբյեկտների վրա:
Նշենք, որ Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում անցկացրել է երկու անգամ` 2006 և 2009 թթ., որոնց հաջորդել է հեռահար հրթիռի արձակումը:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին Հյուսիսային Կորեան հեռահար հրթիռ է արձակել, որը ուղեծիր է դուրս բերել երկրի արհեստական արբանյակ:








































