Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կատարած իր առաջին այցի ժամանակ հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Agence France-Presse-ը:
Հանդիպումն անցկացվել է Անկարայում Էրդողանի նոր պալատում:
Ծրագրվում է, որ Հռոմի պապն իր եռօրյա այցի ընթացքում կհանդիպի Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ։










































