Microsoft ընկերությունը պատրաստվում է հայտարարել փոստային Acompli հաճախորդի գնման մասին, որը նախատեսված է iOS ու Android գործառնական համակարգերի համար, հայտնում է Techсrunch-ը:
Տվյալ տեղեկությունը դեռ պաշտոնական չէ: Գնման մասին հայտնի էր դարձել Microsoft-ի աշխատակիցների սխալի հետևանքով: Ընկերության բլոգի բաժանորդների RSS-ֆիդերում հայտնվել էր խորհրդավոր գրություն, որում եղել էր blank post please delete:
Սխալ հրապարակման մասին էր վկայում դատարկ գրառման հրապարակումը՝ http://blogs.microsoft.com/blog/2014/11/25/microsoft-acquires-acompli/, որտեղ վերջին բառերը թարգմանվում են որօպես «Microsoft-ը գնում է Acompli-ն»: Ներկայում տվյալ հասցեով ոչ մի հրապարակում չկա:









































