ԱՄՆ իշխանությունները, չնայած 34 հազար ամերիկացիների միջնորդագրին, մտադիր չեն կառուցել «Աստղային պատերազմներ» ֆիլմից հայտնի «Մահվան աստղը»՝ վերջինիս խոցելիության ու թանկ լինելու պատճառով: Այն կարող է ոչնչացվել անգամ ոչ մեծ աստղի թռիչքի հետևանքով՝ այնպես, ինչպես դա արել է կինոէպոպեայի հերոս Լյուկ Սքայուոքերը, ասվում է Սպիտակ տան կայքում:
2012թ. նոյեմբերի 14-ին հրապարակված միջնորդագրում, որը ներկայում ստորագրել են 34,4 հազար ամերիկացիներ, ասվում էր մինչև 2016թ. «Մահվան աստղի» շինարարության անհրաժեշտության մասին, որպեսզի ստեղծվեն հավելյալ աշխատատեղեր ու ուժեղանա ԱՄՆ ազգային անվտանգությունը: Սակայն Սպիտակ տան գիտատիեզերական հետազոտության բյուջետային ստորաբաժանման ղեկավար Փոլ Շոքրոսի անունից հրապարակված պատասխանում նշվում է, որ «մոլորակի մարդասպանի» ստեղծումը չի մտնում երկրի ապագայի տեսլականի մեջ:
Նա բացատրել, է որ դրա ստեղծումը ԱՄՆ-ին կարժենա 850 կվադրիլիոն դոլար, ինչն անթույլատրելի է:
Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տունը «չի աջակցում մոլորակի ոչնչացման գաղափարին»:










































