Շաա Լաբաֆը («Տրանսֆորմերներ, «Նիմֆոմանկա», «Կատաղություն») հայտնել է, որ երկրպագուներից մեկը արտ-ներկայացման ժամանակ իրեն բռնաբարելէ, հայտնում է Dazed and Confused-ը:
#IAMSORRY («Ներեք ինձ») ակցիայի շրջանակում 2014 թ. սկզբին աստղը 5 օր անցկացրել էր թանգարանի սրահում: Ցանկացած ոք կարող էր մտնել նրա մոտ ու անել այն ամենը, ինչ ցանկանում էր: Լաբաֆը չպետք է դիմադրեր ու չէր կարող խոսել: Աղջիկներից մեկը, ըստ նրա, իրեն մերկացրել է ու սեքսուալ բռնության ենթարկել: Թանգարնի մյուս այցելուներն իրեն հրել են, խլել պայուսակը, սելֆի արել:
Նմանատիպ ներկայացում առաջին անգամ կազմակերպել է նկարչուհի Մարինա Աբրամովիչը 1974 թ.:









































