2012թ. Կուբա են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ, ինչը վկայում է, որ աշխարհում տնտեսական ծանր վիճակի պայմաններում տուրինդուստրիան իր դիրքերն ամրապնդում է, գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով կուբայական Granma թերթին:
Վիճակագրության համաձայն՝ անցած տարի Կուբա է այցելել 2,83 մլն մարդ, ինչը վկայում է 4,5% աճի մասին (աշխարհում միջին ցուցանիշը չի գերազանցում 4%-ը):
Զբոսաշրջիկները նախկինի պես նախընտրում են հյուսիսային լողափային հանգիստը Վարադերոյում, Սայո-Սանտա Մարիայում, Կայո-Կոկոյում:
Մինչ այդ, սրընթաց զարգանում են նաև նոր ուղղություններ՝ էկոլոգիական կամ առողջարանային տուրեր, ուղևորություններ՝ մասնակցելու միջազգային գիտաժողովների, ծանոթություններ Կուբայի պատմամշակութային ժառանգության հետ:
Երկրորդ տարին անընդմեջ երկրների ցուցակը, որտեղից ամենամեծ թվով զբոսաշրջիկներ են ժամանում, Կանադան է գլխավորում, ավելանում է նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Չիլիի, Չինաստանի ու Բրազիլիայի քաղաքացիների թիվը:
Կուբայում կա 10 միջազգային օդանավակայան, 335 հյուրանոց:









































