«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, կոալիցիոն տանիքից դուրս մնացած ԲՀԿ գործարարները լրջորեն մտածում են այլ երկրներում բիզնեսներ սկսելու մասին: ԲՀԿ-ական գործարարները, թերևս, իրենց բիզնեսի համար լուրջ ապահովություն չեն տեսնում Հայաստանում: Բացի դա, նրանք պնդում են, որ չնայած կառավարության տիտանական ջանքերին, Հայաստանում տնտեսությունը գնալով կրճատվում է, եկամուտներն էլ հետը, ուստի միակ ճանապարհ է մնում դրսում բիզնես սկսելը:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս բիզնեսներ ունի դրսի տարբեր երկրներում, իսկ Սոչիում մեծ կլինիկա ունի նաև ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը:











































