Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են արգելված երկու բեռներ Իրան առաքելու համար: Ինչպես այսօր հաղորդել է երկրի ԱԳՆ-ն՝ հայտնաբերված սարքավորումը կարող էր օգտագործվել Իրանի միջուկային ծրագրերի համար:
Իրավապահ մարմինները Դուրանգո քաղաքում նկատել են տարօրինակ բեռնատար` կցորդով: Տրանսպորտային միջոցի զննման արդյունքում հայտնաբերվել են հատուկ նյութից պատրաստված 44 փականներ, որոնք կարող են արդյունավետ կերպով կիրառվել միջուկային արդյունաբերության մեջ: Բացի այդ` ոստիկանները առգրավել են տրանսպորտային փաստաթղթերը, համաձայն որոնց` բեռը պետք է հասցվեր Իրան:
Իրանի դեմ կիրառվում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները, այդ թվում նաև` էներգետիկայի, առևտրի, ֆինանսական սեկտորի և հեռահաղորդակցության բնագավառներում: Այդ պատժամիջոցները ուղղված են Թեհրանի հնարավորությունները սահմանափակելուն: ԵՄ-ն, մասնավորապես, պնդում է, որ Իրանը պետք է սահմանափակի իր միջուկային ծրագիրը և հրաժարվի միջուկային զենք ստեղծելու մտքից: