Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Եռյակը վարչապետից Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քննարկումների առաջարկ չի ստացել

«Որևէ առաջարկի մասին ես տեղեկություն չունեմ, նախկինում նմանատիպ առաջարկ չի եղել, որ 10-րդ կետից սկսեն: Թե դա նոր առաջարկ է՝ արդեն տեղյակ չեմ: Բայց ինքն անցյալով է խոսում: Համենայնդեպս, այս պահի դրությամբ՝ «Ժառանգությանը» որևէ առաջարկ չի եղել, որ քննարկենք: Նաև տեղեկություն չունեմ՝ եռյակը նմանատիպ առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը:

Վերջինս, հիշեցնենք, հինգշաբթի՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ընդունում է համամասնական ընտրակարգի անցնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերը քննարկելու վերաբերյալ ոչիշխանական Եռյակի առաջարկը: Հիշեցնենք նաև, որ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե կառավարությանը հանձնարարել է մեկ անգամ ևս անդրադառնալ Եռյակի 12 պահանջներին: Այնուհետև Հ. Աբրահամյանը Եռյակին առաջարկեց երեքհոգանոց աշխատանքային խումբ կազմել և իր հետ քննարկել այդ կետերը: Փոխադարձաբար՝ Եռյակն իշխանությունների առաջ նախապայման դրեց, որ նախ կատարեն 10-րդ կետը, որպեսզի իրենք համոզվեն, որ նրանք իսկապես ցանկանում են քննարկել ու կատարել այդ պահանջները և ոչ թե դրա իմիտացիան են անում:

Իսկ այդ կետով ոչիշխանական ուժերն իշխանություններից պահանջում էին փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, որի արդյունքում պետք է անցում կատարել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, և ընտրություններից հետո պետք է հրապարակել ընտրություններին մասնակցած մարդկանց ցուցակը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այդ կապակցությամբ հրավիրված Եռյակի նիստից հետո հայտարարեց, թե Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունների համար ֆինանսական ռեսուրս և ժամանակ չի պահանջվում: Փոխարենը իշխանությունները կապացուցեն, որ իսկապես ցանկանում են կատարել կամ քննարկել այդ կետերը: Խորհրդարան Եռյակի հետ բանակցությունների եկած՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մերժել էին Եռյակի այս նախապայմանը: Եվ հետաքրքիր է, որ օրեր հետո Հ. Աբրահամյանը հայտարարում է, թե պատրաստ է քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու այդ առաջարկը:

Արդյոք Հ. Աբրահամյանն իր այդ առաջարկությունը նախ ուղարկել է Եռյակից «Բարգավաճ Հայաստանի՞ն»: Չէ։ որ հիշյլա կառույցում այդ ուժն է դոմինանտը: Ա. Մարտիրոսյանը տեղյակ չէ այդ մասին, և նրա խոսքերով՝ Եռյակում դրա հետ կապված որևէ քննարկում չի եղել: Ամեն դեպքում, Հ. Աբրահամյանի այդ հայտարարությունը առաջարկության նման է հնչում: «Եռյակը պատրա՞ստ է գնալ քննարկման» հարցին Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև եթե խոսքը քննարկման մասին է, ապա այս դեպքում այն մի ուժով չի լինում: Երբ առաջարկը կլինի, այդ ժամանակ կքննարկենք այդ հարցը»:

ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը նույնպես հայտարարել է, որ իրենք դեռ պաշտոնական առաջարկ չեն ստացել: Ստանալու դեպքում էլ չի բացառել, որ Եռյակն իշխանությունների հետ շփումներ կսկսի:

Իսկ ինչո՞ւ իշխանություններն այս հարցում մի փոքր նահանջեցին ու ընդունեցին ոչիշխանական ուժերի նախապայմանը: «Չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ մենք, հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է ճնշումը մեծացնենք, որ գնանք արտահերթ ընտրությունների: Հակառակ պարագայում իշխանությունները ժամանակ կշահեն, կվերադիրքավորվեն և կանեն այն, ինչ մինչև այժմ արել են»,- պատասխանեց Ա. Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում