Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են պաշտպան Խորդի Ալբայի խաղից: «Կապտանռնագույններ»-ը պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբը, սովորաբար, չի բանակցում ֆուտբոլիստների գործակալների հետ` մինչև Իսպանիայի առաջնության վերջին տուրը: Սակայն այս դեպքում բացառություն է կատարվել, քանի որ Ալբան համարվում է թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը` «կապտանռնագույններ»-ի ապագա ծրագրերի առումով:
«Բարսելոնա»-ի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպումների և մեկ գոլի հեղինակ դարձել:






































