ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում չբացառեց, որ շուտով ազատ կարձակվեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը:
Զոհրաբյանը ասաց, որ մոտենում է նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ժամկետը:
«Նրանց էլ հերթը կհասնի, ջոկողություն չի լինի: Խնդիր չեմ տեսնում՝ Արամ Բարեղամյա՞նն է, թե՞ Սասուն Միքայելյանը»,- ասաց նա: