Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է մունիցիպալլ ոստիկանության վերակազմավորման ծրագրերի մասին այն բանից հետո, երբ 43 ուսանող անհետացել էին բողոքի ակցիան ճնշելու ընթացքում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համաձայն ծրագրերի՝ տեղի ոստիկանության բոլոր 1800 ստորաբաժանումները կարձակվեն, այնուհետև կփոխանցվեն դաշնային վերահսկողությանը:
Մունիցիպալ ոստիկանությունում կոռուպցիայի մակարդակը չափազանց բարձր է՝ փաստում է մեքսիկական մամուլը:
Տեղի որոշ ստորաբաժանումներ հրաժարվում են հետաքննել թմրաառևտրին առնչվող գործերը:
Ցույցերին ակտիվ մասնակցություն ունեցած 43 ուսանողներն անհետացել էին սեպտեմբերի 26-ին՝ Գերերո նահանգի Իգուալա քաղաքում ոստիկանության հետ բախումներից հետո: Նրանց անհետացումը զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել:









































