Ի տարբերություն Esquire ամսագրի, որն անցյալ տարվա նոյեմբերին Միլա Կունիսին համարել է «մոլորակի ամենասեքսուալ կինը», New York Daily News թերթը նրան այլ՝ «ամենաթափթփված աստղի» կոչում է շնորհել, հայտնում է spletnik.ru-ն:
Միլա Կունիսը, որին գնալով ավելի հաճախ են տեսնում ընկերոջ՝ Էշթոն Կատչերի հետ լայնացած տաբատներով ու կիպ տրիկոներով, արդեն հասցրել է «վճարել» իր թափթփված տեսքի համար: Ասում են՝ Christian Dior բրենդը խզել է 2012-ին նրա հետ ստորագրած պայմանագիրը՝ համարելով, որ այդպիսի տեսքով նա դժվար թե հիշեցնի «Dior-ի նրբագեղ մուսային»:
Միլա Կունիսն ու Էշթոն Կատչերը












































