Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Դոլարը 550-600 դրամի կհասնի․ Արտահանողների միության նախագահ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։

– Պարոն Մխչյան, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ի՞նչ մարտահրավերներ ի հայտ կգան հայաստանյան արտադրողների և արտահանողների համար:

Շատ մեծ մարտահրավեր եմ տեսնում: Նամանավանդ այսօրվա իրավիճակում, երբ Ռուսաստանում արժեզրկվում է իրենց ազգային փոխարժեքը: Մինչև ԵՏՄ-ի աշխատելը՝ մեր նախկին պայմանավորվածություններով մենք արդեն իսկ խնդիրներ ունենք: Ահավոր անկում կա, արտահանման անկում կա, որը մենք չենք կարող ասել, թե ինչի կարող է բերել: Մեր հույսն այն է, որ դրամի այս բնականոն արժեզրկումը կբերի այդ իրավիճակի մի փոքր թեթևացմանը:

– Այսինքն՝ արտադրության և արտահանման զարգացմա՞նը:

Այո, որովհետև այսօր մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Եթե ռուսական ռուբլին կայուն լիներ, այսքան չաժեզրկվեր, մեզ համար լավ կլիներ, բայց երբ այն արժեզրկվում է, որին զուգահեռ արժեզրկվում է նաև հայկական դրամը, այստեղ իրավիճակը փոխվում է: Նոր խաղավիճակ է ստեղծվում: Ես չեմ կարող ասել, թե սա մինչև որ սահմանը կգնա, բայց մենք տեսել ենք սա, հիշում ենք մինչև 600 դրամանոց դոլարը: Ես կարծում եմ, որ մեկ դոլարի դեպքում մենք 550-600 դրամի շեմին կգնանք: Ես ժամանակահատվածը դժվարանում եմ ասել, բայց մոտակա շաբաթների ընթացքում մենք որոշակի փոփոխություններ կտեսնենք:

– Մեկ դոլարի արժեքը հիմա մոտ 436 դրամ է, Ձեր կարծիքով՝ մինչև տարեվերջ այն ավելի՞ կարժևորվի:

– Իհարկե:

– Ձեր կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ դրամը որքա՞ն կարժեզրկվի:

Ես դժվարանում եմ այդպիսի կանխատեսումներ անել, որովհետև ֆինանսիստ չեմ, բայց ընդհանուր շուկան դիտարկելով, փորփրելով գրականությունը՝ տեսնում եմ, որ այսօր մեզ մոտ շատ դասական արժեզրկում է տեղի ունենում, որը մինչև տարվա վերջ գուցե կարող է հնգապատկվել:

– Մինչև տարվա վերջ կարող է այդպիսի կտրուկ թանկացո՞ւմ լինել:

Իհարկե, որովհետև այսօր շատ մեծ մասշտաբի գործողություններ են տեղի ունենում: Այդ գործողություններն առաջին հերթին խուճապ են առաջացնում, իսկ նման պայմաններում մարդիկ ուզում են իրենց ունեցած թեկուզ չնչին գումարը դոլարի վերածել: Իսկ այդ խուճապը դեֆիցիտ է առաջացրել: Խնդիրը որտեղից է առաջացել՝ մեկ ամիս առաջ վերադառնում էին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, և այդ ժամանակ դոլարի կուրսը նորմալ էր: Իրենց հետ դոլար էին առնում՝ բերում, և մեր այդ տրանսվերտների ու բերած գումարների հաշվին շրջանառվող դոլարի բավականին մեծ հոսք էր ապահովվում: Այսօր դա տեղի չի ունենում: Ռուսաստանում աշխատած այդ մարդիկ նստած՝ լացում են, որովհետև իրենց աշխատանքի 30-40%-ն արդեն ճանապարհին կորցրել են ռուսական ռուբլու արժեքազրկման պատճառով: Ես տնտեսագետ չեմ, և սրանք իմ անձնական տեսակետներն են:

– Դուք հիշո՞ւմ եք, որ 2009 թ. դրամը կտրուկ արժեզրկվեց՝ 1 դոլարը 300 դրամից հասավ մինչև 370, այնուհետև՝ 400 դրամի: Եվ այս տարիներին Հայաստանում թե արտադրությունը, թե արտահանումը առանձնապես չզարգացան: Ի՞նչ երաշիքներ կան, որ այս անգամ դոլարի արժևորումից կամ դրամի արժեզրկումից զարգացում կլինի:

2009 թ. մարտին դա հատուկ մշակված քայլ էր: Այսօրվա արժեզրկումը մեզանից կախված չէ, մեր տնտեսվարողներից կամ իշխանություններից կախված չէ: Դա բնականոն ընթացք է, որը տնտեսական տերմինաբանութամբ կոչվում է դրամի արժեզրկում: Դեֆոլտ է տեղի ունենում, և դա սկզբնական շրջանում շատ վատ բանի կբերի այն առումով, որ ժողովուրդը թանկացած գների առաջ կմնա միայնակ, որովհետև մեր ապրանքների 90%-ը ներմուծվում են և արտարժույթով են գնվում: Իսկ դրանից հետո ամենացավալին այն կլինի, որ մենք այսօր այդքան էլ մեծ արտահանող երկիր չենք, որ արտահանման ծավալներով մեր ժողովրդին պահենք: Իմ ցանկությունն այն է, որ այսօր պետությունը խառնվի այդ գործընթացին:

– Պետությունն ինչպե՞ս պետք է խառնվի այդ գործին:

Կենտրոնական բանկը պետք է ամեն տարբերակ փորձի այս պրոցեսը դանդաղեցնելու համար, որովհետև ժողովուրդը չի կարող այս հարվածին դիմանալ: Այսօր մենք Նոր տարվա շեմին ենք: Իմ արտադրած ապրանքը հաշվարկված է եղել 390 դրամ կուրսով: Որքան ժամանակ է՝ մենք դուրս ենք եկել 400 դրամի շեմը, բայց ես այն ժամանակ 390 դրամով եմ հաշվարկ արել: Ամեն մարդ ամեն օր կալկուլացիա չի անում, մի անգամ անում է և շարունակում դրանով աշխատել: Իսկ ես այսօր հաշվում եմ, որ հսկայական վնասներ եմ ունենում: Իմ վաճառած ապրանքի փոխարեն ես այդ արժույթը չեմ կարողանում առնել: Պարզ է, որ ես այդպես երկար չեմ կարող շարունակել, և ինձ նման՝ շատերը նույնպես: Ինքնաբերաբար ապրանքի թանկացում պետք է տեղի ունենա: Ապրանքի թանկացումը բերելու է մեր ժողովրդի աղքատացմանը, կենսամակարդակի ցածրացմանը: Դրա համար ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն լծակներ ազդելու այս պրոցեսի դանդաղեցման վրա, անպայման թող դանդաղեցնեն, որովհետև սա տանում է ահավոր վատ իրավիճակի:

– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, ո՞րն է դրամի արժեզրկման պատճառը:

Դրամի արժեզրկման պատճառը նախ տարածաշրջանի իրավիճակն է, այսինքն՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Երկրորդը՝ մեր իսկ երկրի տնտեսական իրավիճակը, որը չի փայլում: Տեսեք մի հասարակ բան՝ ավելի քան 10 տոկոսով կրճատվել է մեր արտահանումը: Այդ արտահանումը դրսից արտարժույթ է բերում, բայց երբ դա կրճատվում են, ինքնաբերաբար խնդիրներ ենք ունենում: Մենք այդ խնդիրներն ունեինք նախկին վարչապետի ժամանակ: Կառավարությունը փոխվեց, քանի որ տնտեսական աճը չէին կարողանում ապահովել, բայց ոչինչ էլ չփոխվեց մինչև այսօր և չի էլ կարող լուծվել, որովհետև, իմ կարծիքով, արդեն իրավիճակն անվերահսկելի է, այդ պատճառով էլ դրամն այսպես սահելով գնում է:

Պետք է սրա դեմն առնել, պետք է ամեն կերպ դրա դեմն առնել: Սա իմ անձնական կարծիքն է, և ես ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, ինչ-որ անձերի չեմ մեղադրում, բայց սա կլասիկ դեֆոլտի է տանում: Նույնիսկ 6-7 ամիս առաջ ես հանդիպել եմ միջազգային ասպարեզում հայտնի տնտեսագետի հետ, որը, ուսումնասիրելով Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշները, ինձ ասաց, որ մինչև այս տարվա վերջ դրամի արժեզրկում է լինելու: Եվ ես այսօր այդ մարդու ասածները իմ աչքով եմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում