Thursday, 16 05 2024
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից

Սերժ Սարգսյանը փոխվարչապետի պաշտոնը «բրոնյա» է արել, որ ի՞նչ անի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ երեկվա նիստից հետո պատասխանելով փոխվարչապետի թափուր պաշտոնում նշանակման վերաբերյալ հարցին` ասել է.«Մի՛ շտապեք, երբ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի ու կնշանակվի, բայց այս պահին փոխվարչապետի նշանակման հարցը չի քննարկվել»:

Հիշեցնենք, որ բացի փոխվարչապետի պաշտոնից, որը Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո մեկուկես ամիս է`թափուր է մնացել, արդեն յոթ ամիս է` թափուր է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Առայժմ կատարված չեն նաև նորաստեղծ երկու նախարարությունների ղեկավարների նշանակումները, թեև Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ արդեն իսկ ստորագրել է «ՀՀ Կառավարության կառուցվածքային մասին» փոփոխված օրենքը: Եվ այսքանից հետո առաջիկա նշանակումների շուրջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ ԳՄ նիստից-նիստ Է. Շարմազանովը պատասխանում է, թե այդ հարցերը չեն քննարկվել, և որ շտապելու հարկ չկա:

Իշխող կուսակցության նման մոտեցումն արտառոց է և տարբեր եզրակացությունների տեղիք տվող: Նախ` իշխանական վերնախվում երբևէ չի եղել նման բան, որ, օրինակ, փոխվարչապետի պաշտոնն այսքան երկար ժամանակ թափուր մնա (թեև Սահմանադրությամբ ժամկետ սահմանված չէ): Այս պաշտոնն այնքան բաղձալի և կարևոր է եղել, որ, օրինակ, գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը այն «իրենով էր արել» անգամ մինչ 2005թ., երբ Սահմանադրությամբ նման պաշտոն նախատեսված չէր: Հետագայում Արմեն Գևորգյանի` այս պաշտոնում նշանակումը ևս շատ կարևոր նշանակություն ուներ, և, ըստ էության, հանդիսանում էր Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան գլոբալ պայմանավորվածության ամրագրումը: Եվ հիմա նման առանցքային հաստիքը տևական ժամանակ թափուր պահելը, բնականաբար, չի կարող հենց այնպես լինել: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն այս և նշված մյուս պաշտոններն առայժմ «բրոնյա արած» է պահում` հետագայում դրանք ինչ-ինչ նպատակներով օգտագործելու համար:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում