Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, թիմի եզրային կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը հունվարի 14-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմիանա «Ալանիա»-ին:
20-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ռուսական ակումբում, ապա հունվարի 15-ին թիմի հետ կմեկնի ուսումնամարզական հավաքի Անթալիա:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:







































