Երգիչ և դերասան Ջասթին Թիմբրլեյքը հայտարարել է, որ վերադառնում է երաժշտություն: Հինգշաբթի երեկոյան, հունվարի 10-ին, Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Կարծում եմ՝ ես պատրաստ եմ», իսկ հետո հղում է տեղադրել, որտեղ տեսահոլովակ է: Այդ տեսահոլովակում նա քայլում է ձայնագրման ստուդիայով, իսկ հետկադրային ձայնն ասում է, որ առանց երաժշտության անցկացրած տարիներն իր համար տառապանք են եղել:
«Երաժշտությունը ինձ համար ավելի մեծ նշանակություն կունենա, քան որևէ այլ բան այս աշխարհում: Ես ձեզ համար առաջիկա տասը տարվա համար նոր բան եմ նախապատրաստել»,- ասել է Թիմբրլեյքը տեսահոլովակում:
Նրա խոսքերից կարելի է ենթադրություն անել, որ մոտ ժամանակներս նա նոր հավաքածու կթողարկի, որը առաջինը կդառնա յոթ տարվա ընթացքում:
2011 թ. նոյեմբերին Թիմբրլեյքը BBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ մտադիր չէ շարունակել երաժշտությամբ զբավելը և ցանկանում է կենտրոնանալ առաջին հերթին կինոյի ուղղությամբ:
Այնուամենայնիվ, վերջին ժամանակներս լուրեր էին տարածվել, որ Թիմբրլեյքը ձայնասկավառակ է նախապատրաստում թողարկելու համար, սակայն այդ լուրը բազմիցս հերքվել է: Թիմբրլեյքի վերադարձի մասին հայտարարությունից հետո Billboard-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ արդեն ձայնագրվել է 20 նոր երգ երրորդ ստուդիական ալբոմի համար: Որպես պրոդյուսեր՝ հանդես է գալիս Թիմբալենդը:
Այս տեղեկությունը հաստատող ոչինչ դեռ չկա:









































