Monday, 22 06 2026
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը

Դերասան Կլաուս Կինսկիի դուստրը հորը մեղադրում է մանկապղծության մեջ

Գերմանացի հանգուցյալ դերասան Կլաուս Կինսկիի դուստրը՝ Պոլան, հորը մեղադրել է իրեն 5 տարեկանից պղծելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Stern ամսագրին տված հարցազրույցում Պոլա Կինսկին ասել է, որ որոշել է լռությունը խախտել հոր մահից ավելի քան 20 տարի անց, քանի որ այլևս չի կարողանում հաշտվել մեծագույն դերասանի վարքի հետ:

Կինսկին մահացել է 1991թ.-ին` Կալիֆոռնիայում, 65 տարեկանում: Նա 1970-1980-ականներին խաղացել է Վերներ Հերցոգի նկարահանած մի շարք հայտնի արևմտագերմանական ֆիլմերում:

Դերասանի անձնական բուռն կյանքը վաղուց գաղտնիք չէր, բայց որ նրա սեքսուալ «ախորժակը» տարածվել է երեխաների վրա` հայտնի չէր:

Դերասանի կենսագիր Քրիստիան Դևիդը BBC-ի հետ զրույցում նշել է, որ նախկինում լսել էր Կինսկիի ու նրա դստեր հարաբերությունների մասին:

Պոլա Կինսկիի հարցազրույցը, ով ներկայում 60 տարեկան է, լույս է տեսել նրա «Մանկան շուրթերով» ինքնակենսագրական գրքի լույսընծայման նախօրեին:

«Նա վճարում էր ինձ այն բանի համար, որ ես լինեի նրա փոքրիկ սեքսուալ օբյեկտը: Ինձ պառկեցնում էր մետաքսե բարձերի վրա: Իսկ ամենասարսափելին այն էր, որ նա մի անգամ ինձ ասաց, որ դա միանգամայն բնական է, և որ հայրերը ամբողջ աշխարհում դա անում են իրենց աղջիկների հետ»,- պատմել է Պոլան:

Նրա խոսքով՝ ինքն այդքան ժամանակ լռել է, քանի որ հայրը արգելել է իրեն պատմել այդ մասին:

Պոլա Կինսկիի խոսքով` իր գրքով ինքը ցանկանում է օգնել «այլ մարդկանց, որոնք նման բան են ապրել»:

Պոլա Կինսկիի խորթ քույրն ու եղբայրը՝ Նաստասյա և Նիլոլայա Կինսկիները, չեն կարողացել տեղի ունեցածը մեկնաբանել Reuters-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում