Կալիֆոռնիայում 43 մարդ է ձերբակալվել սևամորթ դեռահասին սպանած ոստիկանին արդարացնելու մասին դատարանի որոշումից հետո անկարգությունների ընթացքում: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը:
Ցուցարարները ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու, գողությունների, ձերբակալության ժամանակ դիմադրության և վանդալիզմի կասկածանքով:
Նոյեմբերի 25-ին մոտ 2 000 մարդ դուրս է եկել Բայ Էրեա քաղաքի փողոցներ, շուտով բողոքի ակցիաները բռնարար բնույթ են ստացել, նշում է պարբերականը: CNN-ի հաղորդմամբ՝ ցույցերն ընդգրկել են ԱՄՆ ավելի քան 170 քաղաք: Ֆերգյուսոնում չնայած Ազգային գվարդիայի ստորաբաժանումների ուժեղացմանը՝ բախումները շարունակվել են: Նախօրեին քաղաքում 61 մարդ է ձերբակալվել:











































