Սյուզի Զին նկարահանում է կարճ, սակայն կախարդական տեսանյութեր, որոնցում փոքրիկ մասնակիցներն ու մածուցիկ հեղուկներն ընդունում են աներևակայելի ձևեր՝ շարժվելով ընտրված երաժշտության ռիթմով: Այս մասին հայտնում է Kulturologia-ն:
Զիի աշխատանքները գտնվում են արվեստի և գիտության սահմանին: Ֆիզիկական երևույթները նրա կարճ ֆիլմերում կարծես հրաշագործություն լինեն:
Բոլոր տեսանյութերը ստեղծվել են Սյուզիի բեռլինյան ստուդիայում:
Նրա աշխատանքների ցուցադրությունը «շրջագայել» է աշխարհի շատ երկրներում: Այդ ընթացքում Սյուզին նաև մի քանի մրցանակի է արժանացել միջազգային կինոփառատոներում:








































