Հայտնի համացանցային ծովահեն Քիմ Դոթքոմը հայտարարել է, որ ստիպված է եղել ազատել իր փաստաբաններին, որովհետև առանց փողի է մնացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Իմ իրավաբանական թիմը վերջերս աշխատանքից ազատվեց, որովհետև իմ փողերը վերջացել են: Ես 10 մլն դոլար եմ ծախսել գործընթացի և իմ պաշտպանության վրա: Այժմ ես պաշտոնապես անանկ եմ»,- Լոնդոնում digital-կոնֆերանսի մասնակիցների հետ տեսակապի ժամանակ հայտարարել է Դոթքոմը:
Ամերիկացի քննիչները Դոթքոմին մեղադրում են զանգվածային մասշտաբով հեղինակային իրավունքների խախտման մեջ: Ներկայում Megaupload ծառայության նախկին տերը Նոր Զելանդիայում է, նրան սպառնում է արտահանձնում: