Ուկրաինան հրաժարվել է Վրաստան արտահանձնել Օլեգ Մելնիկովին՝ Վրաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյային, որի նկատմամբ լիազորությունների չարաշահման մեղադրանքով հայրենիքում հայտարարել են հետախուզում: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Գործակալության հաղորդմամբ՝ ուկրաինական դատարանը, որը քննում է Մելնիկովի գործով Վրաստանի դատախազության նյութերը, եկել է այն եզրակացության, որ նրա արտահանձնման համար բավարար հիմքեր չկան:
Հաղորդվում է նաև, որ դատարանը երկարաձգել է նրա կալանքի ժամկետը:
Օլեգ Մելնիկովը եղել է Վրաստանի ՆԳՆ Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակից:
Կառավարության փոփոխությունից հետո, երբ Վրաստանում իշխանության եկան «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները, նրա ու մի քանի այլ ուժայինների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր:
2012թ. դեկտեմբերին նա ձերբակալվեց Կիևում:









































