Monday, 06 05 2024
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ

Մանկական սրճարանում փուչիկների պայթյունի և 3 երեխաների վիրավորվելու փաստով քրգործ է հարուցվել

Երևանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունի գործով Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը, որոնք կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների կապակցությամբ): Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 19-ին «Չաո բամբինո» մանկական սրճարանում ծննդյան արարողության ժամանակ: Երեխաները գազով լցված փուչիկներով մոտեցել էին տորթին, որի հրավառությունից պայթյուն էր առաջացել, և երեք երեխա տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել ու հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել:

Քրեական գործ հարուցվել է հիվանդանոցից ստացված ահազանգի հիման վրա: Սրճարանի տնօրինությունն էլ գոհ է, որ գործ է հարուցվել, քանի որ կողմնակից են, որ իրենց փուչիկներ մատակարարողները պատժվեն դրանք ոչ ճիշտ գազով լիցքավորելու համար:

Հիշեցնենք, որ դեպքից հետո մանկական սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, թե իրենց փուչիկներ է մատակարարում «Փուչիկների աշխարհ» ՍՊԸ-ն, որը լիցենզավորված ընկերություն է և մասնագիտացած է այդ գործում, բայց իրենք փուչիկները ստանալուց հետո չեն կարող ստուգել, թե ինչով են դրանք լիցքավորված: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ ոչ մի լիցենզավորված ընկերություն էլ չկա: Փուչիկները սրճարանին մատակարարում է Արթուր Կտեյան անունով մասնավոր ձեռներեցը, որը դրանք լիցքավորել է իր ավտոտնակում, այն էլ ոչ թե հելիումով, այլ սովորական այրվող գազով:

Մանկական սրճարանի տնօրենը, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշվածին, ասաց, թե պարզել է, որ նման գործունեության համար լիցենզիա հարկավոր չէ: «Պարզապես մարդ պետք է իր խիղճը չկորցնի նման արարք թույլ տալու համար: Սա բացարձակ անփութություն է: Իրենց այդ գործունեությունը պայմանագրային էլ չէ, հելիումով լիցքավորելն էլ արտոնագրային չի, միայն ներկրողներն են արտոնագրվում: Պարզապես այս դեպքում էլ մարդ պետք է իր քայլերի մասին մտածի»,- ասաց սրճարանի տնօրենը: Նա փոխանցեց նաև, որ իրենք իրավապահներին տրամադրել են բոլոր անհրաժեշտ նյութերը, տեսախցիկների տեսագրությունները, թե ինչպես է եղել դեպքը, ովքեր են բերել փուչիկները և այլ մանրամասներ:

Հարությունյանը նշեց, որ իրենք պարբերաբար կապվում են երեխաների ծնողների հետ, իրենց օգնությունն են առաջարկում, որից ծնողները հրաժարվել են: Տնօրենը վրդովված էր, որ դեպքի օրը ապատեղեկատվություն է տարածվել, թե պայթյունի պատճառով երեք երեխա է տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը, որը 10 տարեկան է եղել, ստացել է առաջինից երկրորդ կարգի այրվածք, մյուս երկուսը՝ վնասվածքներ դեմքի և վզի հատվածում։ «Ես անձամբ եմ զանգահարել հիվանդանոց, զրուցել բժշկի հետ: Հիվանդանոցում գրանցվել է ընդամենը 9 տարեկան 1 տղա երեխա, որը ալբինոս է, իսկ նրանց մաշկը շատ նուրբ է, դրա համար էլ վնասվածքները մեծ են եղել: Մյուս երեխաները չեն հոսպիտալացվել, և հիմա նրանց վիճակը շատ լավ է»,- եզրափակեց տնօրենը՝ վերջում ավելացնելով, որ իրենց սրճարանի մուտքին արդեն գրություն է փակցված, որով արգելվում է այցելուներին դրսից փուչիկներ բերել իրենց հետ: Իսկ սրճարանում միայն օդով լցված փուչիկներ են լինելու:

Ինչ վերաբերում է Արթուր Կտեյանին, ապա նա ընդհատակ է անցել: «Չաո բամբինո»-ին տված նրա այցեքարտի վրա նշված հեռախոսահամարները չեն պատասխանում, բացի մեկից, որը հայտարարում է, թե ինքը որևէ կապ չունի փուչիկների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում