Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունան մարզում սողանքը դարձել է առնվազն վեց մարդու մահվան պատճառ,- հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հողի տակ են հայտնվել Գապո գյուղի տները, որոնցում ապրում է ավելի քան 10 ընտանիք:
Պատահարի վայրում աշխատում են փրկարարներ: Հայտնաբերվել է վեց մարդու աճյուն:









































