Saturday, 04 05 2024
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»

Զարուհի Փոստանջյանը ողջունում է Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը

Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել ՀՀ քաղաքական ուժերին ուղղված կոչ -պահանջով:

«Ողջունելի համարելով իմ գործընկեր, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության (իմպիչմենտի) գործընթաց սկսելու մտադրությունը՝ ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ շրջանառության մեջ դնելը,

հաշվի առնելով, որ այն համապատասխանում է նախկինում նույն պահանջով իմ կողմից բազմաթիվ անգամ հնչեցված հայտարարությունների ոգուն (որոնցից մեկն էլ, մասնավորապես, 2014թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի ամբողջական իշխանափոխության մասին հայտարարած ուժերին իմ հասցեագրած և ութ կետից կազմված հանրային պահանջն էր, որի առաջին կետով սահմանված է այդ ուժերի կողմից Ազգային ժողովում Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը)՝

միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը կարող է սկսվել և պսակվել հաջողությամբ առնվազն այս պահին միայն խորհրդարանական ուժերի համատեղ աշխատանքի շնորհիվ:

Հետևաբար, խորհրդարանում ներկայացված և ամբողջական իշխանափոխության մասին հայտարարած ուժերի համար անհրաժեշտություն է՝ դիտարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը որպես համալիր իշխանափոխության կարևորագույն գործիք և անհապաղ համատեղ աշխատանքի միջոցով ընթացք տալ ՀՀ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացին՝ հավաքելով համապատասխան թվով ստորագրություններ:

ՍերԺ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացը կյանքի կոչելու համար անհրաժեշտ պայման է քաղաքական ուժերի միասնական որոշումը և գործելակերպը (քանի որ դա վեր է մեկ պատգամավորի ուժերից), ինչն օրակարգային կդարձնի այդ խնդիրը:

Իսկ համահեղինակված փաստաթղթի (ՀՀ Ազգային Ժողովի որոշման նախագիծ դե ֆակտո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ) առկայությունն իր հերթին կվկայի քաղաքական ուժերի կողմից հանրությանը տված իրենց խոստումներին հետամուտ լինելու պարտավորության մասին ևս:

Այս գործընթացը, հանդիսանալով հայ ժողովրդի օրակարգային լրջագույն խնդիրներից մեկը, պետք է լինի բաց և հրապարակային, որին կարող են միանալ նաև խորհրդարանական և արտախորհրդարանական այն ուժերն ու գործիչները, որոնց համար օրինական իշխանության ձևավորումը կարևորագույն երաշխիք է Ազատ, Անկախ և Սահմանադրական Հայաստան կերտելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում