Բռնությանը հակազդելու միջգերատեսչական հանձնաժողովն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տալու խստացնել զենքի գնորդների ստուգման համակարգը, թույլատրել զենքի կիրառմամբ հանցագործության մասին տեղեկատվության փոխանակումը, ակտիվացնել դրանց հանգամանքների վերլուծության գիտական աշխատանքը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը, Օբամայի կարգադրությամբ, ղեկավարում է միջգերատեսչական հանձնաժողովը:
Հանձնաժողովի նպատակն է միջոցներ մշակել՝ երկրում բռնության մակարդակն իջեցնելու համար:
Բայդենը հայտարարել է, որ այդ միջոցները ներառում են զենքի գնորդների ստուգման համակարգի ամրակայում:
«Եվ ևս մեկ բան. հնարավորություն տալ ցանկացած դաշնային գործակալության հետազոտություն անցկացնել զենքի կիրառմամբ բռնության փաստով. անհրաժեշտ է տեղեկատվություն հավաքել այն մասին, թե որ զենքից են ամենահաճախ սպանում, ինչ զենք է հաճախ գնվում»,- ասել է Բայդենը:










































