Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է Սեուլի Սինչոն շրջանում գտնվող թանգարան, որը նվիրված է Կորեական պատերազմի ժամանակ 35 հազար կորեացիների դեմ ամերիկացի զինվորականների ենթադրյալ հաշվեհարդարին:
«Սինչոնում ամերիկացի իմպերիալիստական ագրեսորների կողմից իրականացված կոտորածը խոսում է այն մասին, որ նրանք մարդակերներ են, ովքեր հաճույք են ստանում ջարդերից»,- Կիմ Չեն Ինի խոսքերն է մեջբերում Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Կորեական պատերազմը երկու Կորեաների միջև տևել է 1950 թվականի հունիսի 25-ից մինչ 1953 թվականի հուլիսի 27-ը: Պատերազմի պաշտոնական ավարտ չի հայտարարվել: Սինչոնի օկուպացիսյի ժամանակ ամերիկյան զորքերը ենթադրաբար ոչնչացրել են 35 հազար 800 խաղաղ բնակչի:









































