Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի բանակային հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Անադոլու» (Անատոլիա) համատեղ զորավարժությունները սպասվում են այս տարի: Հստակ ժամկետը կորոշվի մոտ ապագայում: Երեք երկրների կառավարությունները ծրագրում են Փոխըմբռնման հուշագիր ստորագրել զորավարժանքների անցկացման համար հյուրընկալող երկրի պայմանների աջակցման շուրջ:
Ադրբեջանի կողմից փաստաթուղթը ստորագրելու համար լիազորված է Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդ Տոֆիգ Ղազիմովը:









































