Հոլիվուդյան կասկադյոր Մայք Ռայանը 16 տոննա կշռող բեռնատարով համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամենից երկարը ցատկելով մրցարշավի բոլիդի վրայով:
Ավտոմեքենան, որը ցատկել է «Ֆորմուլա-1»-ի բոլիդի վրայով, օդում թռչել է 25 մետր՝ հայտնում է բրիտանական The Daily Mirror-ը:
Մահացու հնարքը կատարվել է 113կմ/ժ արագությամբ: Մինչ այդ նման հնարք ոչ ոք չէր իրականացրել:
Տեսանյութի հեղինակն է Lotus F1-ը, որի սպորտային մեքենան նույնպես «գործի է դրվել» հնարքում: Lotus F1-ը բրիտանական մրցարշավային թիմ է, որը որը հանդես է գալիս «Ֆորմուլա-1»-ի առաջնությունում:









































