«Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է, որ ցանկանում է մնալ նեապոլյան ակումբում չնայած բոլոր այն լուրերին, որ թոփ ակումբները պատրաստ են խելահեղ գումարների դիմաց գնել նրա տրանսֆերը:
«Ես հույս ունեմ, որ դեռ երկար կմնամ «Նապոլի»-ում: Ես վայելում եմ այն ամբողջ ժամանակը, որ անցկացնում եմ այստեղ, այս քաղաքում սիրում են ֆուտբոլը, ու դա հավելյալ ազդակ է հանդիսանում: Նեապոլը ինձ շատ բան է տվել, դրա համար էլ ես երջանիկ եմ այստեղ:
Թիմակիցներս իմ ընտանիքն են: Նրանց հետ շատ ժամանակ եմ անցկացնում ու շատ մոտ եմ թե՛ նրանց, թե՛ ակումբի աշխատակիցների հետ: Ես կենտրոնացած եմ նրա վրա, որ հաղթեմ ու տիտղոսներ նվաճեմ հենց «Նապոլի»-ի հետ»,- հայտարարել է ուրուգվայցին:








































