Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Կիպրոսի երկարատև վարկային վարկանիշը միանգամից երեք աստիճանով՝ B3-ից մինչև Caa3: Ինչպես հաղորդում է Gazeta-ն, վարկանիշի կանխատեսումը բացասական է:
2012 թ. նոյեմբերին գործակալությունը զգուշացրել էր վարկանիշն իջեցնելու հավանականության մասին, եթե Կիպրոսը առաջընթաց չգրանցի միջազգային վարկատուների (Եվրամիություն, Եվրոպական կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) հետ:











































