«Չելսի»-ի պաշտպան Գարի Կեյհիլը խոսել է «Սուոնսի»-ից կրած պարտության մասին:
«Ինձ համար «Սուոնսի»-ի դեմ արտագնա խաղերը շատ բարդ են թվում: Վերջին երեք այցելություններից երկուսում ոչ-ոքի է գրանցել, մեկում պարտվել ենք, բայց Չեմպիոնների Լիգայի նախորդ խաղարկությունում մենք ապացուցեցինք, որ նման խնդիրներից գլուխ կարող ենք հանել:
Մենք 3:1 պարտվեցինք «Նապոլի»-ին, բայց սեփական հարկի տակ գլխիվայր շրջեցինք խաղը, այնպես որ հիմա էլ կարող ենք նման մի բան անել», — Կեյհիլի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Սուոնսի»-ին, իսկ հունվարի 23-ին կկայանա պատասխան հանդիպումը:





































