Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ «քաղաքաբնակներ»-ը չեն հետաքրքրվել կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ծառայություններով, հաղորդում է TribalFootball.com-ը:
«Դա պարզապես շշուկ է, որը տարածել է ԶԼՄ-ն: Մեսսին հիանալի ռեկորդների հեղինակ է դարձել, նրան հավասարը չկա:
Նմանատիպ ռեկորդն ավելի է բարձրացնում Մեսսիի տրանսֆերի գինը»,- հայտարարել է Պելեգրինին:









































