«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է բաժանվել Մարիո Բալոտելիից ու նրա տրանսֆերը վաճառել «Միլան»-ին 25 մլն ֆունտի դիմաց, հայտնում է The Guardian-ը:
Անգլիական ակումբում հույս ունեն, որ «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի վատ արտահայտությունները Բալոտելիի հասցեին չեն անդրադառնա գլխավոր մարզիչ Ալեգրիի ու «Միլան»-ի մյուս կարևոր ղեկավարների կարծիքների վրա:
Հիշեցնենք, որ վերջերս Մարիո Բալոտելին տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ:









































