Samsung Galaxy S5-ը վաճառվում է ավելի վատ, քան սպասում էին ընկերությունում՝ հայտնում է The Wall Street Journal-ը:
Համաձայն պարբերականում տպագրված տեղեկատվության՝ վաճառքի առաջին երեք ամիսներին իրացվել է մոտ 12 մլն սմարթֆոն, ինչը մոտավորապես 4 մլն-ով քիչ է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում Galaxy S4-ի վաճառքի համեմատ, ու 40%-ով քիչ՝ կանխատեսվածի համեմատ:
50%-ով նվազել են նաև Չինաստանում վաճառքները:
Միակ խոշոր շուկան, որտեղ վաճառքն ավելացել է, ԱՄՆ-ն է՝ Samsung-ի ամենախոշոր շուկան:
Ներկայում ընկերությունում գնահատում են, թե որքան պետք է մեծացնել գովազդի ծախսերը, որպեսզի ազատվեն վաճառասեղաններին մնացած արտադրանքից:











































