Սիրիական ուժերը հետ են մղել ապստամբների հարձակումները Տաֆտանազի (Իդլիբ նահանգ) ռազմաօդային ուժերի խոշոր բազայի վրա: Ավելի վաղ հաղորդվել է, որ զինվորականները ավիահարվածներ են հասցրել «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Ահրար Ալ-Շամ» խմբավորումների զինված ծայրահեղականների դիրքերին, որոնք փորձել են շրջապատել օդանավակայանը:
Al-Jazeera հեռուստաալիքի վկայություններով՝ ապստամբները կարողացել են գրավել զինվորական ավանի մի մասը և պատանդ վերցնել ավելի քան 20 զինվորի ու սպայի:
Ապստամբները սպառնում են նաև այն ռազմական օդանավակայանների անվտանգությանը, որոնք գնվում են հյուսիսային մայրաքաղաք Հալեպի շրջակայքում ,- փոխանցում է ITAR-TASS-ը:
Սիրիայի ԱԳՆ-ն հունվարի 10-ին ուղերձ է հղել ՄԱԿ ԱԽ-ին, որում միջազգային հանրությանը ծանուցել է գրոհայինների կողմից Հալեպի առևտրա-արդյունաբերական կենտրոնում շուրջ 1000 գործարանների և ձեռնարկությունների թալանման մասին:
Ինչպես նշվում է փաստաթղթում, ապրանքներն ու սարքավորումներն ապօրինաբար տեղափոխվել են Թուրքիայի տարածք: Ուղերձում նշվում է նաև, որ հարևան երկրի սահմանապահները չեն խոչընդոտել դրան: Միջազգային իրավունքի համաձայն՝ Սիրիայի ԱԳՆ-ն պահանջում է ՄԱԿ-ից միջոցառումներ ձեռնարկել Անկարայի դեմ՝ պարտավորեցելու Թուրքիայի կառավարությանը վերադարձնել գողացվածն ուփոխհատուցում վճարել ձեռնարկությունների սեփականատերերին պատճառված վնասի դիմաց:









































