ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անհանգստացած է ԼՂ-ում վերջին միջադեպերով: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ:
«Ես անհանգստացած եմ ԼՂ-ում վերջին միջադեպերով: Դա ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- ասել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով՝ «քաղաքական լուծմանն այլընտրանք չկա»: «Ես ՆԱՏՕ-ի ուղղակի դերակատարում չեմ տեսնում, բայց ՆԱՏՕ-ն աջակցում է մինսկյան գործընթացին՝ ստեղծելու պայմաններ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության կայուն խաղաղ լուծման համար»,- նշել է նա:




































