Վրաստանի գլխավոր դատախազությունը երկուշաբթի օրը որպես վկա պետք է քննի երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական օպերատոր Թամազ Շավշիշվիլիին: Այս մասին հայտնում է «Վզգլյադ» թերթը:
Շավշիշվիլիի փաստաբան Օտար Կախիձեն հայտարարել է, որ «հետաքննությունը 2008թ. պատերազմի՝ հումանիտար միջազգային նորմերի խախտման և գենոցիդի վերաբերյալ է»:
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանություններն ուզում են պարզել Սաակաշվիլիի մեղքը դրանում:
«Գլխավոր դատախազությունը հետաքննում է վրացական կողմի հանցագործությունները պատերազմում՝ ելնելով այն բանից, որ Վրաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը մեր երկրի նախկին ղեկավարությանը մեղադրում է պատերազմ սանձազերծելու համար,- փաստաբանի խոսքը մեջբերում է «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը:- Այն հետաքրքրված է վրացական կողմի խախտումներն ու հանցագործությունները պարզելով»:
Վրաստանի գլխավոր դատախազությունը դեռ չի մեկնաբանել այդ հայտարարությունները:








































