Աֆղանստանում կայացած վոլեյբոլի հանդիպման ժամանակ ահաբեկչություն է կատարվել: Զոհվել է 40 երկրպագու, 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Tolo+» հեռուստաընկերության տեղեկություններով՝ ահաբեկիչը մարզադահլիճ է ներխուժել մարզասերների թափորի հետ:
Պայթյունը տեղի է ունեցել հենց թափորի մեջ, ինչի արդյունքում էլ զոհերի թիվը մեծ է: Դեպքի վայրում այժմ աշխատում են փորձագետներ: Ահաբեկչության կազմակերպիչների անունները դեռևս հայտնի չեն:









































