Sting-ը միացել է իր բրոդվեյյան մյուզիքլի դերասանական կազմին: Պրոդյուսերները հույս ունեն, որ նրա ներկայությունը «Վերջին նավում» կխթանի տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է Time-ը:
Sting-ն առաջատար դեր կխաղա մյուզիքլում դեկտեմբերի 9-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ խթանելով վաճառքը:
Շոուն, որի համար Sting-ը գրել է և´ երաժշտությունը, և´ բառերը, շաբաթական 75 հազար դոլար է կորցնում սեպտեմբերի 29-ին կայացած պրեմիերայից հետո: Այն ենթարկված է Բրոդվեյում ցուցադրության դադարեցման ռիսկին:
Sting-ը դրա վրա աշխատել է 5 տարի: Պրոդյուսերները հույս ունեն, որ Sting-ի ներկայությունը կբարձրացնի նաև իրենց նպատակին հասնելու շանսերը, այն է՝ արժանանալ Թոնի մրցանակի «Լավագույն մյուզիքլ» անվանակարգում:










































