Բրիտանուհի Գոնչե Ղավամիին, որը դատապարտվել էր Թեհրանում վոլեյբոլի խաղը դիտելու համար, գրավի դիմաց ազատ են արձակել: Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով 25-ամյա կնոջ ընտանիքին: Ինչպես հիշեցնում է թերթը, Ղավամին բազմիցս հացադուլ է հայտարարել, իսկ հաջակցության նրա միջնորդագիրը հարյուր հազարավոր մարդիկ են ստորագրել:
Մինչ Վերաքննիչ դատարանի կողմից վճռի կայացումը Ղավամին ազատության մեջ կլինի: Նրան ազատ են արձակել 20 հազար ֆունտի դիմաց՝ ասել է բրիտանուհու եղբայրը՝ Իման Ղավամին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանուհին ձերբակալվել է հունիսի 20-ին վոլեյբոլի խաղին ներկա լինելու փորձի համար: Նրան մեղադրել են լրտեսության մեջ, ինչը ենթադրում է 6 տարվա ազատազրկում:











































