Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի ինքնասպանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործը 2012 թվականի դեկտեմբերի 24-ին կարճվել է:
Գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգքրի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո նրա դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դիանայի կյանքն ընդհատվեց օգոստոսի 22-ի առավոտյան:









































