«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է Դավիդ դե Խեային փոխարինող փնտրել: Շրջանառվող լուրերի համաձայն` «կարմիր սատանաներ»-ի դարպասապահը պատրաստվում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Դե Խեան կհեռանա «Յունայթեդ»-ից, եթե թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաջորդ մրցաշրջանի ուղեգիր չնվաճի:
Daily Express-ը տեղեկացնում է, որ եթե իսպանացին լքի «Յունայթեդ»-ը, անգլիացիները կփորձեն ձեռք բերել «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի իրավունքները: Գերմանացին Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից կատալոնական ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը: Սակայն «Բարսելոնա»-ի դարպասապահի գծում հիմնական տեղը զիջում է չիլիացի Կլաուդիո Բրավոյին:








































