Կիրակի լույս երկուշաբթի գիշերը ամբողջ Վրաստանը երեք ժամով հոսանքազրկվել է: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Վրաստանի էներգահամակարգին: Հաղորդվում է, որ էներգացանցում զանգվածային վթարի պատճառը «Գարդաբան ՏԷՑ»-ի վթարային անջատումներն էին:
Արդյունքում ամբողջ Արևելյան Վրաստանը, այդ թվում՝ Թբիլիսին, ինչպես նաև Արևմտյան Վրաստանի մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Այժմ փորձագետները պարզում են էլցանցի անջատման պատճառները:
Այս ընթացքում գործում է Վրաստանն էլեկտրաէներգիայով ապահովելու այլընտրանքային սխեմա:





































