Վենեսուելայի մայրաքաղաքում մի քանի հազար մարդ Չավեսին աջակցող ցույց է անցկացրել, հաղորդում է ЭФЭ-ն։
Ցույցի կազմակերպիչները իշխող ՍՄԿ-ի ներկայացուցիչներն են եղել։
Հինգշաբթի պետք է տեղի ունենար վերընտրված նախագահի երդման արարողությունը, սակայն նա հիվանդության պատճառով չի կարողացել ներկա լինել։ Արդեն մեկ ամիս է Չավեսը բուժվում է Կուբայում։
Վենեսուելայի գերագույն դատարանը հետաձգել է երդմնակալության օրը։ Ցուցարարները ողջունել են այդ որոշումը։









































