Friday, 07 06 2024
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է

«Խնամիական կապերը իրենց դրոշմը դնում են ԲՀԿ գործողությունների վրա»

Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այն նույն իրավիճակում է, որում հայտնվել էր 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ: Ըստ քաղաքագետի՝ Ր. Հովհաննիսյանն այսօր փորձում է վերագտնել իրեն՝ որպես ընդդիմոթւյան առաջնորդ. «Նա այդ դերը ստանձնել էր 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Ոչ իշխանական ուժերը հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, թեկնածուներ չառաջադրեցին, միաժամանակ չբոյկոտեցին ընտրությունները: Ճիշտ այնպես, ինչպես հիմա: Այն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ գնաց պայքարի ճանապարհով, թեկնածություն առաջադրեց, մասնակցեց ընտրություններին»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանն անուղղակի կերպով հայտարարում է, որ մտադիր չէ նահանաջել Ազատության հրապարակից և ամփոփել սեփական գործունությունը գրասենյակային պայմաններում. «Մտադիր է շարունակել հրապարակային ընդդիմախոսությունը իշխանությանը և սեփական ուժերով հասնել հաղթնակի, այսինքն՝ նույն իրավիճակն է, ինչ տեղի ունեցավ 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ: Բոլորը սպասում էին, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՝ նույնիսկ ԲՀԿ-Ն մարզերում հանդիպումներ էր ունենում կուսակիցների հետ, քննարկումներ էին գնում, հիմնական ֆավորիտներն էլ Ծառուկյանն ու Վարդան Օսկանյանն էին: Իսկ վերջին պահին՝ ինչ-ինչ պատճառներով ԲՀԿ-ն հրաժարվեց մասնակցությունից: ՀԱԿ-ն էլ, որ սպասում էր ձայնակցել այդ որոշմանը, հենց այդպես էլ վարվեց:

Նույնն էլ, ըստ էության, մեր օրերում կրկնվեց: Ասում էին, որ կլինեն հանգուցալուծումներ, հանրահավաքը չի ուշանա, սակայն վերջին պահին որոշում ընդունվեց ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառում անցկացնելուց և գործունեությունն ապահովել գրասենյակային պայմաններում»,- ընդգեց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է վերագտնել իր դերը որպես ընդդիմության առաջնորդ. «Սա միանշանակ է։ Նա այդ դերը ստանձնեց, երբ առաջադրվեց որպես ընդդիմության թեկնածու նախագահական ընտրություններին: Փաստորեն, այն իրավիճակում, երբ ոչ իշխանական ուժերը հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, նա ստանձնեց ընդդիմության առաջնորդի դերը, ինչը հիմա փորձում էր վերագրել Ծառուկյանին»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցեն այն հասարակական ուժերն ու դեմքերը, որոնք կասկածանքով են վերաբերվել եռյակի գործունեությանը, ապա հնարավոր է՝ «Ժառանգության» առաջնորդը հաջողության հասնի. «Չենք կարող հերքել, որ շատերը հենց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնային դերակատարման պատճառով է, որ կասկածանքով են վերաբերվում այդ շարժմանը: Հովիկ Աբրահամյան- Գագիկ Ծառուկյան խնամիական հարաբերություններն, անշուշտ, իրենց դրոշմը դնում են ԲՀԿ-ի գործողությունների վրա: Բողոքավոր հատվածը միշտ պաշտպանում է նրան, ով ի հեճուկս մյուսների անվճռականությանը, նահանջողական դիրքորոշումներին՝ դրոշն իր ձեռքն է վերցնում ու նետվում առաջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում