Saturday, 08 06 2024
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան

2 երեխաների հայր, զինծառայող Ալեքսանն ինքն իրեն դարձրել էր «ալֆոնս» ու դատապարտվել սիրուհու և նրա ամուսնու բողոքով

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսան Սահակյանի գործի դատական քննությունը:

Շիրակի մարզի 29-ամյա բնակիչ, ամուսնացած, երկու մանկահասակ երեխաների հայր Ալեքսանը զինծառայող է եղել՝ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ:

Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Սահակյանը, Գրետա Զաքյանի (անուն-ազգանունը փոխված է) հետ գտնվել է մտերիմ, ինտիմ հարաբերությունների մեջ, չարաշահել է նրա վստահությունը և 2012 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2013 թվականի հուլիսի սկիզբը նրանից հափշտակել է 2 միլիոն 900 հազար դրամ:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 8-ն անց 50-ի սահմաններում Ալեքսանը Գրետայի նկատմամբ բռնություն է գործադրել, նրա կամքին հակառակ նստեցրել է տաքսի, տեղափոխել է դեպի մոտակա զորամասը:

Զորամասի հսկիչ-անցագրային կետի մոտ Գրետան մեքենայից «դուրս է պրծել» և օգնություն է կանչել:

Կնոջը մոտեցել են հերթապահող զինծառայողները և քաղաքացիական անձինք: Ալեքսանը հեռացել է զորամասի հարակից տարածք, որտեղ կատարել է անդամախեղում՝ ձախ նախաբազկի շրջանում քերծվածքներ է արել, ինչը հանգեցրել է զինծառայությունը ժամանակավորապես դադարեցնելուն:

Ալեքսան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության, մարդու առևանգման ու զինծառայությունից ժամանակավոր խուսափելու նպատակով կատարած անդամախեղման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 131 հոդվածի 1-ին և 363 հոդվածի 1-ին մասերով:

Բացի դրանից, Ալեքսանը մեղադրվել է նաև առանց հարգելի պատճառների մի քանի անգամ կարճ ժամանակով զինծառայության վայր չներկայանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361հոդվածի 4-րդ մասով:

Ալեքսան Սահակյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել միայն այս վերջին հոդվածով: Մնացած մեղադրանքների մասով իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, թե Գրետայի հետ ծանոթացել է համացանցի միջոցով: Շուտով իրենք մտերմացել են, ինտիմ կապի մեջ են մտել:

2013 թվականի նոյեմբերին Գրետան ցանկացել է իրեն անակնկալ մատուցել: «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկում նա ոսկի է գրավադրել ու վերցրել է 60 հազար դրամ:

Դրանից հետո իրենք տաքսիով գնացել են Վանաձորի «Ռոյալ» հյուրանոց, որտեղ ժամանցի ծախսերը հոգացել է Գրետան:

Իրենք շարունակել են հանդիպել, այցելել են տարբեր հյուրանոցներ, որտեղ նույնպես ծախսերը հոգացել է Գրետան:

Նա ոսկե զարդեր է գրավադրել նաև «Զարգացման հայկական բանկում», ստացել է 470 հազար դրամ, որը նույնպես իրենք միասին ծախսել են իրենց ժամանցի համար:

Ինքը և Գրետան տուն են վարձել Վանաձորում, մի քանի ամիս ապրել են այնտեղ: Գրետայի սկեսուրը տեղյակ է եղել իրենց հանդիպումների մասին:

Այդ ընթացքում ինքը գնել է «Մերսեդես» ավտոմեքենա, որի գումարի մի մասը տվել է իր հայրը՝ բանկից վարկ վերցնելով: Գումարի մնացած մասը պիտի ինքը վճարեր մաս-մաս, մեքենան պիտի օգտագործեին իր ու Գրետայի կարիքների համար:

2013 թվականի նոյեմբերի 14-ին Գրետան «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով իրեն նամակ է ուղարկել ու խնդրել է, որ հանդիպեն: Հաջորդ օրը ինքը առավոտյան տաքսի է նստել և ուղևորվել Գրետայի գյուղ:

Դպրոցի մոտ հանդիպել է Գրետային, գրկախառնվել են, ինքը նրան թևանցուկ է արել, հանգիստ գնացել են տաքսու կողմը:

Շարժվել են դեպի մոտակա զորամաս: Հսկիչ-անցագրային կետի մոտ Գրետան բարձր ձայնով պահանջել է, որ իրենք գնան իրենց վարձած տուն՝ Վանաձոր:

Նա դուրս է եկել մեքենայից, գոռգոռացել, օգնություն է կանչել: Ինքը շատ շփոթված է եղել, հեռացել է, ինքնավնասում է կատարել…

Մի քանի անգամ ծառայության վայր չի ներկայացել իր վատառողջության, կնոջ հիվանդության պատճառով:

Դատարանը Ալեքսան Սահակյանի դատաքննական ցուցմունքների մեծ մասն անարժանահավատ է գնահատել:

Տուժող Գրետան հայտնել է, թե Ալեքսանն իրեն ներկայացել է որպես Երևանի բնակիչ, ասել է, թե իր կինն ու տղան արտասահմանում են:
Գրետան չի ժխտել, որ հաճախ հանդիպել է Ալեքսանի հետ:

Ըստ Գրետայի՝ մի անգամ Ալեքսանն ասել է, թե իր աշխատավարձի քարտը բանկոմատը «կուլ է տվել», ինքն էլ ոչ ոք չունի, որ փող խնդրի: Նոյեմբերի սկզբին ինքն աշխատավարձ է ստացել, 40 հազար դրամ տվել է Ալեքսանին՝ վերադարձնելու պայմանով:

Հետո Ալեքսանն էլի գումարներ է խնդրել: Ինքը բանկերում գրավադրել է ոսկե զարդեր, գումարներ է տվել նրան:

Ալեքսանն ասել է, թե մայիսին ծնողներն իրեն գումար են ուղարկելու, ինքը կվերադարձնի ամբողջ պարտքը:

Այդ ընթացքում իրենց հարաբերություններն ավելի են ջերմացել: Ալեքսանն ասել է, թե ցանկանում է իր համար մեքենա գնել: Ասել է, թե հայրը մեկ միլիոն դրամի չափով գումար է ուղարկել, մնացած գումարն ինքն է վճարելու մաս-մաս: Հետո էլ ասել է, թե ծնողներն այլևս գումար չեն ուղարկում, ինքը չի կարողանում վճարել մեքենայի գումարը:

Ըստ Գրետայի՝ ինքն իր հորից ու եղբորից գումար է խնդրել: Նրանք ուղարկել են ընդհանուրը՝ 69 հազար ՌԴ ռուբլի: Ինքն այդ գումարները տվել է Ալեքսանին: Վերջինս խոստացել է մեքենան վաճառել ու պարտքը վերադարձնել կամ մեքենան տալ իրեն:

Հետո Ալեքսանն ասել է, թե կնոջից բաժանվել է: Նա դարձյալ պարբերաբար գումարներ է խնդրել:

Ըստ Գրետայի՝ ինքը Ալեքսանին տվել է ոսկե զարդեր, գումարներ, նույնիսկ իր ամուսնուց գումար է վերցրել ու տվել Ալեքսանին:
Ամուսինը, ի վերջո իմանալով, որ Ալեքսանը ոսկե զարդերը վերցրել է, դիմել է ոստիկանություն: Ալեքսանն իրեն ու ամուսնուն խոստացել է գումարները վերադարձնել: Իրենք հետ են վերցրել իրենց բողոքը: Հետո իմացել են, որ Ալեքսանն ուրիշներին էլ է խաբել:

Նոյեմբերի 15-ին Ալեքսանը եկել է իր աշխատավայր, իրեն ստիպողաբար նստեցրել է տաքսի, գնացել են զորամասի ուղղությամբ:

Ինքը դուրս է վազել մեքենայից, օգնություն է կանչել: Հետո զանգել է ամուսնուն և ոստիկանություն:

Գրետան ասել է՝ քանի որ ամբաստանյալն իրեն պատճառել է ընդհանուրը՝ 2 միլիոն 900 հազար դրամի նյութական վնաս, նրանից պահանջում է հենց այդ գումարը:

Գրետայի ամուսինը, ում հետ նա ամուսնացել էր դեռ 1999 թվականին, հայտնել է, թե տեղյակ է եղել, որ կինը 2012 թվականին մտերմացել է Ալեքսան Սահակյանի հետ… Որ նրան գումարներ է տվել, որ հանդիպել է…

Լոռու մարզում էլ, փաստորեն, կան «շվեդական ընտանիքներ»… Ու կան ամուսիններ, որոնց գիտությամբ նրանց կանայք զվարճանում են ուրիշ կանանց ամուսինների հետ…

Ընդհանուր իրավասության դատարանը Ալեքսան Սահակյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտել է 2 տարի 9 ամիս ազատազրկման: Ալեքսան Սահակյանը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում, դատավճռի հրապարակման պահին:

Հօգուտ տուժող ճանաչված Գրետայի՝ Ալեքսանից կբռնագանձվի 2 միլիոն 900 հազար դրամ՝ որպես պատճառած նյութական վնասի հատուցում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում