Բժիշկները հետաքրքիր փաստեր են հայտնել խոլեստերինի մասին: Արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը առողջության համար վնասակար է համարվում, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ գնահատականը վերանայման կարիք ունի:
Պարզվել է, որ բարձր խոլեստերինը կարող է նպաստել մարդկանց երկարակեցությանը:
Տեխասի և Կենտուկիի համալսարանների գիտնականները պարզել են, որ տարեց մարդկանց արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կյանքն ավելի տևական է դարձնում: Մասնավորապես` 90-ամյա երկարակյացների արյան մեջ խոլեստերինը անհրաժեշտ ցուցանիշներից բարձր է եղել:
Ըստ գիտնականների` արյան մեջ խոլեստերինի և երկարակեցության կապը կապված է APOE գենի հետ, որն առկա է բոլոր մարդկանց մեջ:









































